«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երբ ընտրությունների հանդեպ վստահությունը կորչում է, և քաղաքական պայքարի անգամ խաբկանքը չի գործում, այցելում է Սև Կարապը

Երբ ընտրությունների հանդեպ վստահությունը կորչում է, և քաղաքական պայքարի անգամ խաբկանքը չի գործում, այցելում է Սև Կարապը
26.10.2026 | 14:32


1999-ին Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դաշինքը հաղթեց ԱԺ ընտրություններում։ Ընտրությունները, կարելի է ասել, արդար էին։
Հետո եկավ Սև Կարապը։
2017 թվականին իշխանությունը հաղթեց ընտրություններում, և բողոքներ չկային։ Կարելի է ասել, որ ընտրությւոններն արդար էին, և ոչ ոք այդ ընտրություններից այլ արդյունք չէր սպասում։
Հետո եկավ Սև Կարապը։
2026-ի հոկտեմբերյան ՏԻՄ ընտրություններում իշխող ուժը ջախջախեց ընդդիմությանը, որովհետև ոչ ոք այդ ընտրություններից ոչինչ չէր ակնկալում։ Ընտրությունները, որպես երևույթ, արդեն դարձել են անիմաստ երևույթ։
Երբ ընտրությունների հանդեպ վստահությունը կորչում է, և քաղաքական պայքարի անգամ խաբկանքը չի գործում, այցելում է Սև Կարապը:

Ստեփան Դանիելյան
Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ